ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն ընդունում է, որ հայոց բանակում կան թերություններ եւ բացթողումներ:

«Որ բացթողումներ կան, միանշանակ է, խնդիրներ կան, չկա ըտենց բան, էս մի բանն արինք, պրծանք: Զինվորականությունն արվեստ ա, ամեն մի զենքը հնչողականություն անի, անընդհատ պետք է վերամշակվի, ամեն գործողություն մարտարվեստ ա, միշտ պիտի կիրառվի ավելի ժամանակակից զենք: Միշտ բացթողումներ լինում են, բայց մեր առավելությունը պետք է լինի ճկունությունը, գիտելիքներն ու բանիմացությունը: Բացթողումներ անընդհատ կլինեն»,- այսօր` փետրվարի 18-ին, ԵԿՄ 11-րդ համագումարից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանը: