Նոյեմբերի 11-ին մեկնարկում է Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, հրավերները ռուսական կողմին արդեն ուղարկվել են եւ ներկայումս ընթանում են նիստի նախապատրաստական աշխատանքները:

Օրակարգում հարցերի լայն շրջանակ է՝ միջխորհրդարանական համագործակցությունից մինչեւ ռազմա-քաղաքական եւ քաղաքական-տնտեսական համագործակցության հարցեր: