Թուրք հայտնի դերասան Էնգին Օզթուրքը նշել է, թե իր դերերի շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել, սակայն երբեմն իրեն մասնավորեցնում են ֆիլմի հերոսի հետ։

Թուրքական Haberturk-ի հետ հարցրազրույցի ընթացքում թուրք դերասանը պատմել է իր կյանքում պատահած զավեշտալի դեպքերի մասին։ Նա նշել է, թե ինքը վերջին իր դերերից մեկում սեռական մոլագարի դեր է խաղացել եւ մտածել,  որ բացասական վերաբերմունքի կարժանանա հասարակության կողմից։  «Շատ զարմացած էի, երբ ինձ մի կին մոտեցավ եւ ասաց. «Ի՞նչ կլինի, ինձ էլ բռնաբարիր»։ Ես արագ հեռացա այդտեղից»,- նշել է Էնգին Օզթուրքը։