Նոյեմբերի 8-ին Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը` ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անդամ-երկրների ՆԳ նախարարների խորհրդակցությանը, իսկ նոյեմբերի 10-ին՝ ՌԴ Միլիցիայի օրվան նվիրված տոնակատարություններին:





























