Հայաստանի Հանրապետության եւ Կորեայի Հանրապետության միջեւ նախորդ քառորդ դարի ընթացքում ձեւավորել է ամուր գործընկերություն: Այս մասին, ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյան՝ Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Յուն Բյոնգ-սենին ուղղված ուղերձում:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանն ու Յուն Բյոնգ-սեն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության եւ Կորեայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Կորեայի Հանրապետության միջեւ նախորդ քառորդ դարի ընթացքում ձեւավորել է ամուր գործընկերություն եւ հաստատվել է փոխշահավետ համագործակցություն: Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի բացահայտել երկու երկրների միջեւ համագործակցության ողջ ներուժը եւ առավել ընդլայնել բարեկամական հարաբերությունները:

Նախարար Բյոնգ-սեն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Կորեայի Հանրապետության հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, մասնավորապես, առեւտրի եւ ներդրումների ոլորտներում: Յուն Բյոնգ-սեն պատրաստակամություն է հայտնում շարունակելու սերտ համագործակցությունը Էդվարդ Նալբանդյանի հետ՝ առավել ընդլայնելու գործընկերությունը երկու երկրների միջեւ՝ ընդգրկելով նոր հեռանկարային ուղղություններ: