Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը դատարանի առաջ կկանգնի ոչ միայն հասարակական միջոցների վատնումի համար, այլեւ` կոռուպցիայի մեղադրանքով:
Նանտեր քաղաքի քննիչը որոշել է գործն ուղարկել դատարան: Նրա կարծիքով, Փարիզի քաղաքապետի պաշտոնում Շիրակը 1990-1994թթ. ստեղծել է յոթ ֆիկտիվ աշխատատեղ` իր կուսակցությունը ֆինանսավորելու համար, գրում է Gazeta.ru-ն:
Նախկինում Շիրակը 21 ֆիկտիվ աշխատատեղերի ստեղծման գործում էր նշվում: Սակայն մայրաքաղաքային իշխանությունները համաձայնեցին հետ կանչել հայցը, եթե Շիրակն ու իր կուսակցությունը վճարեն 2,2 միլիոն եվրո: Հենց այդքան է քաղաքապետարանըը ժամանակին ծախսել նշված ֆիկտիվ աշխատատեղերի վրա:
Շիրակը մեղադրանքները չի ընդունում` նշելով, որ այն ժամանակ Ֆրանսիայում օրենսդրորեն կարգավորված չէին քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կանոնները: Եթե 77-ամյա Շիրակը մեղավոր ճանաչվի` նրան կսպառնա տասը տարվա ազատազրկում:




























