Թերթի տեղեկություններով, նախօրեին կախվելու միջոցով ինքնասպանության փորձ է արել Հադրութի զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Ֆրունզեի Մելքոնյանը:
Նրան արագ տեղափոխել են Երեւան` Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ հաջողվել է փրկել զինվորի կյանքը: Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 3-ին, Հադրութի զորամասի զորանոցի նկուղում կախված էին գտել Սամվել Խաչատրյանի դիակը` բռնության բազմաթիվ հետքերով, կոտրվածքով, եւ այն սկզբնական շրջանում փորձում էին «ինքնասպանություն» ներկայացնել: Չի բացառվում, որ հոսպիտալ տեղափոխվածը այս գործով կարեւոր վկա լինի, եւ նրա` նախաքննությանը տված տված ցուցմունքներն ուղղակի ինչ-որ մեկին ազատությունից զրկելու վտանգ են ներկայացրել:





























