Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին համալսարաններից մեկում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հիշել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի մասին: Նրա խոսքով, Պուտինը նմանակում է իրեն:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա Online»-ը, Սահակաշվիլին խոսել է ՌԴ վարչապետի մասին, ով անցած հանգստյան օրերին Լենինգրադի մարզում փորձարկել է «Ֆորմուլա-1» մեքենան:
Վրացի նախագահի խոսքով, եթե Բաթումիում կառուցվի Կովկասում եւ սեւծովյան տարածաշրջանում ամենաբարձր հյուրանոցը, ապա Սոչիում հաստատ կկառուցեն ճիշտ նույնպիսի հյուրանոց, բայց երկու անգամ բարձր:
Սահակաշվիլին նաեւ ասել է. «Ինձ նմանակելը դարձել է Պուտինի կյանքի նպատակը: Հետաքրքիր է, թե ո՞ւմ էր նա նմանակում նա, երբ ես դեռ չէի հայտնվել»:
Միաժամանակ, շատ քաղաքագետներ ճիշտ հակառակ կարծիքն ունեն: Նրանց կարծիքով, Միխայիլ Սահակաշվիլին կարող է կրկնել ռուսական «մոդելը», երվ Պուտինը նախագահական աթոռը թողնելուց հետո զբաղեցրեց երկրի վարչապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Սահակաշվիլին ստորագրել է Վրաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին օրենքը, ըստ որի երկրի նախագահի լիզորությունները կրճատվում են, իսկ խորհրդարանի ու կառավարության լիազորություններն` ավելանում: Վրաստանի ընդդիմությունը կարծում է, որ այս փոփոխություններով Սհակաշվիլին հիմք է ստեղծում իր վարչապետության համար:




























