Թերթը տեղեկացնում է, որ Տավուշի մարզում քրգործ է հարուցվել 13-ամյա աղջնակի ինքնասպանության փաստով:

Դեռահաս աղջիկը` Շուշանիկ Մխիթարյանը, կախվել է, իսկ թե ինչն է այդ տարիքի երեխային դրդել նման քայլի դեռեւս հայտնի չէ: Թերթի ունեցած տեղեկություններով, աղջիկն ինքնասպանություն է գործել տանը, ժամը 16:00-ի սահմաններում: Տավուշի մարզի Բերդ քաղաքի ոստիկանությունից երեկ թղթակցի հետ զրույցում հաստատել են դեպքը եւ հայտնել, որ մանրամասները դեռեւս ճշտվում են, սակայն, ինչպես միշտ լինում է անչափահասի ինքնասպանությունների դեպքում, անկախ գործի հանգամանքներից` քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով, որը որպես պատիժ նախատեսում է մինչեւ 3 տարվա ազատազրկում: Այժմ ընթանում է նախաքննություն: