Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Թաթուլ Հակոբյանն ազատվել է Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Աբրահամ Մանուկյանը նույնպես իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ի կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը խիստ քննադատության էր ենթարկել առողջապահության եւ կրթության ոլորտների պատասխանատուներին, հայտարարելով, որ «կոռուպցիան այդ ոլորտներում խորացել է»։ Մասնավորապես, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին առաջարկվել էր քննարկել փոխնախարարների եւ աշխատակազմի ղեկավարների պաշտոնանկության հարցը, եթե բավարար չեն պայքարում կոռուպցիայի դեմ։ Նիստից հետո առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանն ակնհայտ շփոթված էր, եւ լրագրողների հարցումներին միայն պատասխանեց, որ կադրային եւ կոռուպցիոն հարցերը դեռ պետք է ուսումնասիրել: