Հայաստան ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել կապված այսօր` նոյեմբերի 9-ի առավոտյան Շառլ Ազնավուրի հրապարակում ՀԱԿ-ի ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետ:
Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն ից NEWS.am-ին հայտնում են հետեւյալը.
«Նոյեմբերի 9-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ծառայողները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Երեւանի Շ. Ազնավուրի անվան հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Արեգ Գեւորգյանին (ծնվ. 28.07.1987 թ.), Սարգիս Ղազարյանին (ծնվ. 05.04.1992 թ.), Սարգիս Գեւորգյանին (ծնվ. 05.04.1992 թ.) եւ Վահագն Գեւորգյանին (ծնվ. 19.07.1991 թ.), որոնք նշված վայրում չեն ենթարկվել հասարական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյանքներ են տվել ու բռնություն գործադրել ծառայողներից մեկի նկատմամբ՝ պատռելով նրա համազգեստը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն»:
Հիշեցնենք, որ ըստ ՀԱԿ ակտիվիստների, իրենց ակցիայի ժամանակ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել հրապարակում եւ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արայիկ Պետրոսյանն սկսել է վիրավորանքներ տեղալ երիտասարդների հասցեին եւ արգելել, որպեսզի նրանք երթով իջնեն դեպի Հանրապետության հրապարակ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























