ԱՊՀ-ն եւ Ռուսաստանը շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ եւ ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ, կարծում է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

«ԱՊՀ-ն եւ Ռուսաստանը շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ եւ մենք քայլ առ քայլ գնում ենք այդ երկու երկրների մերձեցման ուղղությամբ»,- Բաքվում ասել է Լեբեդեւը:

«Վերջերս Աստրախանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ պայմանավորվել են փոխանակել ռազմագերիներին, եւ դա դիրքորոշումների մոտեցման գործնականում առաջին քայլն է: Դրանք փոքրիկ քայլեր են, բայց մենք անում ենք ամեն ինչ, որ դրանց նոր քայլեր հետեւեն»,- Լեբեդեւին մեջբերել է Trend-ը:

Հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացել է նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ որոշվել է ռազմագերիների փոխանակում իրականացնել: