ESPN-ը հաղորդում է, որ անգլիացիների հնարավորությունը  ստանալ ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության անցկացման իրավունքը դարձել է մշուշոտ: Այդ մասին հայտնել է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աղբյուրը:

Այժմ պայքարը կծավալվի Ռուսաստանի եւ Իսպանիա-Պորտուգալիա զույգի միջեւ: ՖԻՖԱ-ի բարձրագույն օղակներում Անգլիայի հայտն այլեւս չի դիտարկվում առաջնային: ՖԻՖԱ-ի դժգոհության պատճառը անգլիական մամուլում միջազգային ֆեդերացիայի դեմ սկսված արշավն է: Անգլիայի մամուլը ՖԻՖԱ-ի չինովնիկներին մեղադրում է կառուպցիայի մեջ: