Անհայտ քաղաքացուց նոյեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան փողոցի մի բնակարանից աղմուկի ձայներ են լսվում։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է նույն բնակարանի բնակիչներ, ամուսիններ Խաչիկ Թ.-ի եւ Մարիետա Թ.-ի դիակները՝ արտաքին բռնության հետքերով: Նրանց որդին՝ Արման Թ.-ն, հանցագործության կասկածանքով բերման է ենթարկվել բաժին:

Ա. Թորոսյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: