Անթալիայի դատարանը նոյեմբերի 9-ին որոշում է կայացրել հանել Ռուսաստանի Տուլայի ոստիկանության նախկին պետ Իգոր Կոնովալովին երկրից դուրս չթողնելու արգելքը: Ոստիկանը ձերբակալվել էր օգոստոսի վերջին խորթ դստերը բռնաբարելու փորձի կասկածանքով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, Կոնովալովի գործով առաջին նիստը կայացել է նոյեմբերի 2-ին, երբ նա ազատ է արձակվել ստորագրությամբ եւ գտնվում էր հյուրանոցում:

Ռուսաստանցի ոստիկանը օգոստոսին ժամանել էր Քեմեր եւ իր ընկերուհու՝ Իրինա Ֆոմիչեւայի եւ նրա 17-ամյա դստեր հետ հանգրվանել 5-աստղանի հյուրանոցում: Օգոստոսի 29-ին գիշերը աղջկա սենյակից սարսափելի աղաղակներ են լսվել, ապա աղջիկը մերկ դուրս է վազել սենյակից, իսկ նրան նույնպես մերկ հետապնդել է ոստիկանը: Թուրք ոստիկանները ձերբակալել էին Կոնովալովին:

Արդյունքում աղջիկը հետ էր վերցրել իր մեղադրանքները: