Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւս երկու վճիռ է կայացրել Ադրբեջանից ստացված բողոքների հիման վրա:

Ինչպես հաղորդում է APA  գործակալությունը, այդ վճիռներից մեկը կայացվել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Էլդար Սալաեւի, մյուսը՝ տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարհադ Ալիեւի գործով:

Դատարանը կարծում է, որ Էլդար Սալաեւի եւ Ֆարհադ Ալիեւի նկատմամբ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածները:

Ֆարհադ Ալիեւին Ադրբեջանը պետք է վճարի 16 հազար բարոյական վնաս, 25 հազար՝ նյութական վնասի համար: