Մարտի 1–ին Կիեւում՝ Վ. Ի. Վերնադսկու անվան Ուկրաինայի ազգային գրադարանի շենքում տեղի կունենա «Հայկական գիրքն Ուկրաինայում. 400–ամյա պատմություն» յուրօրինակ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, հաղորդում է Analitikaua–ն։
Առաջին անգամ լայն հասարակությանը կներկայացվեն յուրօրինակ փաստաթղթեր, որոնք կցուցադրեն հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բարեկամական կապերը։ Կներկայացվեն XIV, XVI եւ XVII ձեռագրեր, XIX —ХХ Հայաստանի մասին հրատարակչություններ, հայ երաժշտության պատմության գրքեր՝ մինչ ժամանակակից «Հայկական գրադարան» կոլեկցիոն հմնադրամը՝ հիմնադրված 2015–ին։ Ցուցադրության շնորհանդեսը կիրականացնի պատմաբան, Ուկրաինայում հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով կոմիտեի նախագահ Դավիթ Դավթյանը։
Կազմակերպիչները նշում են, որ հայկական սփյուռքը Ուկրաինայի պատմության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում։
Հայ ժողովորդի գրավոր ժառանգության մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում հայերենով գրված երեք Աստվածաշունչ։ Դրանց զարդանկարներն ու մանրանկարները մասնագետներն անվանում են «շքեղ»։
Գոյություն ունի նաեւ ХVII դարի հայ–լատինական բառարան։




























