Փետրվարի 27-ին, ժամը 17-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 20 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 23-ամյա Մաթեւոս Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 41-ամյա Շաքե Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: