Ռուսաստանը Հյուսիսային Կորեային հրաժարվել է ձերբակալել Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի նախագահի խորթ եղբոր սպանության մեջ կասկածվողներին, չնայած խնդրանքը նախապես է ուղարկվել, հայտնում է «Չուան ալբո» պարբերականը՝ վկայակոչելով Սեուլում դիվանագիտական աղբյուրին:

Մալայզիայի ոստիկանության տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվող 4 անձինք, որոնք Հյուսիսային Կորեայի քաղաքացիներ են, երկրից անմիջապես հեռացել են: Ըստ որում՝ օգտվել են Ջակարտայով Դուբայ, Մոսկվա եւ Վլադիվոստոկ չվերթից: Ավելի ուշ հաջողվել է պարզել, որ նրանց վերջնակետը Վլադիվոստոկն է:

Աղբյուրի խոսքով՝ հատուկ ծառայությունները ռուսական կողմին շտապ խնդրել են ձերբակալել կասկածյալներին: Աղբյուրը նշել է, որ Սեուլն առաջին անգամ է նման խնդրանքով Մոսկվային դիմում:

«Այդուհանդերձ, ռուսական կողմը խնդրանքը չի կատարել եւ նրանց թույլ է տվել երկիրը լքել»,- հավելել է աղբյուրը: