Չինաստանի միջազգային ռադիոն հայտնել է չինական եւ թուրքական բանակների համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին: Դրանք կանցկացվեն թուրքական հետախուզական-դիվերսիոն դպրոցում՝ լեռնային տեղանքում դիվերսիոն ռազմական մեթոդների կիրառմամբ:
«Այս զորավարժությունը նպատակաուղղված է երկու բանակների միջեւ փոխըմբռնման եւ վստահության խորացմանը, համագործակցության ընդլայնմանը եւ երկու երկրների զինված ուժերի ռազմական հզորության մեծացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Զորավարժությունները կտեւեն մեկ շաբաթ:





























