Թուրքիայի հետ ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բանակցությունները շարունակվում են: Իհարկե, մատակարարումներ չեն կատարվում: Դա հնարավոր է համաձայնություններ ձեռք բերելու եւ համապատասխան պայմանագրեր կնքելու դեպքում: Առայժմ նման համաձայնություն չկա»,- ասել է փոխնախարարը:

Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտնել էր, որ Անկարան Մոսկվայի հետ քննարկում է Ս-400 համալիրների գնման հարցը: