Միացյալ Նահանգները չեն պատերազմում եւ երբեք էլ չեն պատերազմի մահմեդական աշխարհի հետ: Այս մասին հայտարարել է Բարաք Օբաման` ելույթ  ունենալով Ջակարտայի համալսարանում:

Օբաման ասել է, որ բոլոր կողմերը պետք է հաղթահարեն «փոխադարձ կասկածներն ու անվստահությունը», որպեսզի միասին կարողանան պայքարել ահաբեկչության դեմ:

«Նրանք, ովքեր ուզում են կառուցել, չպետք է  իրենց տարածքը տրամադրեն միայն ավերածությունների ձգտող ահաբեկիչների»,-մեջբերում է Օբամայի խոսքերը «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:

Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ չնայած իր վարչակազմի ջանքերին ԱՄՆ եւ մահմեդական աշխարհի միջեւ հարաբերությունները մնում են լարված: