ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության շատ կին ներկայացուցիչներ սպիտակ կոստյումներով են ներկայացել Կոնգրես՝ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին, դրանով իրենց բողոքը հայտնելով պետության ղեկավարի, հաղորդում է CNN–ը։
«Մենք սպիտակ հագուստ ենք կրում, որպեսզի միավորվենք ընդդեմ Թրամփի վարչակազմի՝ առաջընթացը հետ մղելու ցանկացած փորձի, որը կանաք ձեռք են բերել անցյալ դարում, եւ մենք կշարունակենք աջակցել մեր շարժմանը», - հայտարարել է դեմոկրատների ներկայացուցիչների Լուի Ֆրանկելը։
Ընտրվել է հագուստի սպիտակ գույնը, քանի որ այն խորհրդանշում է սուֆրաժիստուհիների շարժումը (շարժում 90-ականների սկզբին կանանց իրավունքների համար), իչպես նաեւ այն համերաշխության նշան է ամերիկացի կանանց հետ։
Բացի այդ, Հիլարի Քլինթոնն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հաճախ էր սպիտակ կոստյումներ կրում։


























