Atlantic Resolve գործողության ընթացքում Լատվիա են տարվել ամերիկյան հինգ Blackhawk («Սեւ ճուռակ») ուղղաթիռներ, հաղորդում է Delfi–ն։
Phoenix ընդհանուր աջակցության ավիացիոն 3–րդ գումարտակի 10–րդ ավիացիոն բրիգադը առաջին ավիացիոն բրիգադն է, որը Եվրոպա է ժամանել ռոտացիայի շրջանակներում՝ Եվրոպային աջակցելու՝ ԱՄՆ–ի ու ՆԱՏՕ–ի պատրաստականությունը ցուցադրելու նպատակով։
Նշվում է, որ Լատվիա, Գերմանիա եւ Ռումինիա կուղարկվի 2200 զինվոր, 86 ուղղաթիռ եւ ավելի քան 700 միավոր սարքավորւմ։ Բրիգադի մոը 60 ներկայացուցիչներ ավիացիոն գործողություններ կիրականացնեն եւ կմասնակցեն Լիելվարդում գտնվող բազայում կայանալիք Atlantic Resolve զորավարժություններին։
.jpg)


























