Երեկ` նոյեմբերի 9-ի առավոտյան Շառլ Ազնավուրի հրապարակից բերման ենթարկված ՀԱԿ-ի 4 ակտիվիստները` Սարգիս Գեւորգյանը, Վահագն Գեւորգյանը,Արեգ Գեւորգյանը եւ Սարգիս Խաչատրյանը, երեկոյան այցելել են «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն՝ տեղեկացնում է օրաթերթը:«Ուշ երեկոյան, երբ ոստիկանություն տարված 4 երիտասարդները գտնվում էին «Հայկական ժամանակի» խմբագրությունում, նրանց ինքնազգացողությունը վատացավ: Շտապօգնություն հրավիրվեց, եւ երիտասարդներին տեղափոխեցին Հանրապետական հիվանդանոց` անհրաժեշտ բուժզննում անցնելու»,-տեղեկացնում է «ՀԺ»-ն:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























