Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր 157 դատապարտյալի ներման հրամանագիր է ստորագրել: Նրանց թվում 8-ը կանայք են, մեկը՝ անչափահաս: Այս մասին հայտել են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Ներման համապատասխան ակտն արդեն ուղարկվել է պատիժների իրականացման եւ պրոբացիայի նախարարություն:
Նախագահի որոշման համաձայն՝ այսօր կազատվեն 93 դատապարտյալներ, եւս 64 դատապարտյալի պատժաչափը կկրճատվի:



























