Ֆանտաստիկ սագայի 7-րդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա հուլիսին: Այս մասին հայտարարել է իռլանդացի դերասան Լիամ Քանինգեմը, որը «Գահերի խաղը» սերիալում կատարում է Դավոս Սիվորտի դերը, հայտնում է Daily Express-ը:
Նրա խոսքով՝ ժամկետը ապրիլից տեղափոխվել է:
«Վատ նորությունն այն է, որ կթողարկվեն միայն 7 տեսարաններ, իսկ եզրափակիչ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն սեպտեմբերին»,- ընդգծել է դերասանը:




























