ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պաշտոնական այցը հունիսից տեղափոխվել է հոկտեմբեր, հաղորդում է The Sun–ը։

Ըստ պարբերականի՝ այցի հետաձգման հիմնական պատճառները ԱՄՆ նախագահի վարչակազմի այն մտավախություններն են, որ Միացյալ Թագավորություն ուղեւորությունը կարող է ուղեկցվել բողոքի ակցիաներով։

«ԱՄՆ նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել են հետաձգել այցը մինչ աշուն, մինչեւ կհանդարտվեն Թրամփի՝ 7 մուսուլմանական երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտք գործելն արգելելու փորձի վերաբերյալ բանավեճերը», - ասվում է հոդվածում։ Ըստ պարբերականի՝ իր անհանգստությունը Թրամփը հայտնել է Մեյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ։