Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը չորեքշաբթի Բորիս Նեմցովի սպանության գործով կոլեգիայից հեռացրել է ատենակալներից մեկին, որը մասնակցել է մեկ այլ դատաքննության: Այս մասին դատարանում հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:

Օրենքով արգելված է ատենակալների մասնակցությունը այլ դատաքննությունների, եթե չի ավարտվել այն գործի դատաքննությունը, որին նրանք մասնակցում են: Դրա հետ կապված դատավոր Ժիտիկովը որոշել է կոլեգիայից ատենակալին հեռացնել, որպեսզի դատաքննությանը նրա մասնակցությունը ապագա դատավճռի բեկանման հիմնավորման պատճառ չդառնա: