Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները փչացան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հանդես եկավ որպես հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման նախաձեռնող: Այս մասին հայտարարել է Ջեյմսթաուն հիմնադրամի վերլուծաբան Վլադիմիր Սոկորը` Վաշինգտոնում ադրբեջա-անամերիկյան հարաբերությունների քննարկման ժամանակ:

Նրա կարծիքով, գործընթացն իրականացվում է հայկական լոբբիի ուժեղ ճնշման տակ:

«ԱՄՆ Կոնգրեսի նման քաղաքականությունը  ստիպում է Ադրբեջանին ավելի ագրեսիվ դիրքոշում ունենալ Հայաստանի նկատմամբ»,-նշել է փորձագետը:

Նրա կարծիքով, «հայկական լոբբին ճնշում է գործադրել Օբամայի վարչակազմի վրա հայ-թուրրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-հաղորդում է Aze.az-ը: