Պետական ծառայությունների մասնավոր օպերատորները կսկսեն տեղեկանքներ տալ նաեւ փախստականների վիճակի մասին: Այս մասին որոշումն ընդունվեց մարտի 2-ին՝ կառավարության նիստի ժամանակ:
Նշենք, որ հիմա այսպիսի 6 օպերատոր կա՝ «Հայփոստ» ազգային փոստային օպերատորը եւ 5 բանկեր՝ «Ամերիաբանկ», «Արդշինբանկ», «Կենվերսբանկ», «Անելիք բանկ» եւ «Հայէկոնոմբանկ»:
Օպերատորները դիմումներ եւ փաստաթղթեր կընդունեն, պետտուրք կգանձեն եւ ըստ նշանակության փաստաթղթեր կփոխանցեն Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը:
Մասնավոր ընկերություններին պետական ծառայություններ կմատուցվեն կոմերցիոն ձեռնարկությունների եւ մասնավոր ձեռնարկատերերի (նաեւ ձեռնարկությունների լուծարման դիմումներ կընդունվեն), ՀԿ-ների եւ հիմնադրամների գրանցման համար: Կադաստրի գործառույթներից հասանելի է սեփականության իրավունքի գրանցումը, նաեւ սեփականության եւ դրա սահմանափակումների մասին տեղեկությունների տրամադրումը.
Ծառայությունների թվում է նաեւ տրանսպորտային միջոցի, նոր փոխադրամիջոցի սեփականության վկայականի եւ նոր պետահամարանիշերի (մաշվածի փոխարեն) տրամադրումը:




























