«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 11-ին ժամը 10.00-18.00-ը կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի զանգվածի եւ հարակից տարածքների, իսկ նոյեմբերի 11-ին ժամը 10.00-24.00-ը կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փ. եւ նրբանցքների, Նար-Դոս փ. 30-ից բարձր, Վարդանանց փ. 20-ից բարձր համարների, Տիգրան Մեծի փ. 25-31 համարների, Քաջազնունի, Ալ.Մանուկյան, Եր.Քոչար, Քրիստափորի, Տոլստոյ, Վրացյան փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























