Մոսկվայի հյուսիսում, գլխին  հրազենային վնասվածքով մի տղամարդու դիակ է հայտնաբերվել, հաղորդում է  Aze.az-ը` հղում անելով իրավապահ մարմիններին:

Տղամարդու դիակը գտել են Դուբնինսկի փողոցի թիվ 16 շենքի մոտ` ավտոմեքենայի մեջ: Սպանությունը պատվերով է եղել:

Սեւ բաջկոն եւ սեւ ջինս հագած քիլերը մի քանի անգամ կրակել է BMW-ի ղեկին նստած տղամարդու վրա: Գնդակներից մեկը դիպել է զոհի գլխին, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է:

Վերջին տեղեկություններով, սպանվածի ինքնությունը հայտնի է: Նա ադրբեջանցի է: