Նոյեմբերի 8-ին Բագրատունյաց եւ Արշակունյաց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի փաստի առնչությամբ, նոյեմբերի 9-ին Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի քննչական բաժնի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ 242 հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտել, որն առաջացրել է մահ):
Նշենք, որ նոյեմբերի 8-ին առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում Բագրատունյաց եւ Արշակունյաց փողոցների խաչմերուկում (նախկին Բանվորի արձանի մոտ) «ՎԱԶ 2102» մակնիշի 12 ԼԼ 259 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 63-ամյա Ալֆրեդ Խաչատուրի Ալեքսանյանին, ով հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է:
Վարորդը` 30-ամյա Վանիկ Անդրեասի Սիմոնյանը վթարի վայրից փախուստի չի դիմել, նաեւ կազմակերպել է վրաերթի ենթարկվածի տեղափոխումը «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մահացողն աշխատում էր «Նաիրիտ» գործարանում որպես արտադրամասի պետ:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























