Համացանցում հայտնվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի ասիական շրջագայության լուսանկարներն ու տեսագրությունները, գրում է The South China Morning Post–ը
Միապետը լուսանկարվել ու մի քանի կարճատեւ տեսագրություններ էր արել՝ Ինդոնեզիայի ու Մալայզիայի մի քանի բարձրաստիճան չինովնիկների հետ։ Լուսանկարներն ու տեսագրությունները, որտեղ սովորաբար զուսպ պահվածք ունեցող թագավորը իրեն անկաշկանդ է պահում, միլիոնավոր դիտումներ ու վերահրապարակումներ են ունեցել։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն սոցցանցերում հրապարակել է այն տեսագրությունը, որտեղ ինքը ընթրում է Սալմանի հետ՝ Ջակարտայից ոչ հեռու՝ Բոգորայի պալատում։ Տեսահոլովակում Սալմանը ապուր է ուտում, իսկ հետո մեկնաբանում իր այցը, որը սաուդյան միապետի առաջին այցն է Ինդոնեզիա ՝ գրեթե 50 տարվա դադարից հետո։
Սաուդյան թագավորը Ասիայում շրջագայում է մի քանի հարյուր մարդու ուղեկցությամբ ու գրեթե 500 տոննա ուղեբեռով, այդ թվում ոսկեզօծ էսկալատորներ, որոնք փոխարինում են սովորական սանդուղքը՝ օդանավից դուրս գալիս։



























