ԵՎրոպայի խորհրդի մարդու իրավունքներով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը իր «Թվիթեր» միկրոբլոգում դատապարտել է ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովի դատավճիռը։

www.contact.az-ի փոխանցմամբ, հանձնակատարը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ռեպրեսիաները քննադատական ձայների դեմ ու ազատ արձակել բլոգերին։

Նույնատիպ արձագանք է արտահայտել նաեւ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը՝ պահանջելով անհապաղ ազատել Հուսեյնովին։

Turan  գործակալությանը հայտնի է դարձել, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան պատրաստում է ընդհանուր հայտարարություն Մեխման Հուսեյնովի գործով;