Արեւմուտքը փորձում է ներդնել եւ ներդնում է աղանդավորական կազմակերպություններ հետխորհրդային տարածքներում՝ երկրի վրա վերահսկողություն հաստատելու համար: Այդ մասին Երեւան-Մոսկվա-Թբիլիսի-Կիեւ հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Ապակառուցողական պաշտամունքների զոհերի օգնության եւ վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Նրա խոսքով, աղանդն առաջին հերթին իշխանություն է եւ փող: «Գումարները բաժին են հասնում աղանդերի ղեկավարներին, իսկ աղանդների նկատմամբ իշխանությունից օգտվում էին քաղաքական կուսակցությունները: Աղանդավորները քաղաքական ուժերի համար ընտրազանգված են»,- ասել է նա ու հավելել, որ աղանդավորների դասագրքերի մեծ մասը՝ մոտ 90 տոկոսով նման է անվտանգության ծառայությունների ձեռնարկների: Ամարյանի ներկայացմամբ, աղանդների անդամներին հավաքագրում են, ներքաշում կեղծիքով, բռնի կերպով պահում հոգեբանական ազդեցության տակ:





























