Ամերիկահայերը ծրագրում են Լոս Անջելեսում ավանդական Արդարության քայլերթ կազմակերպել:

Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովը հայերին կոչ է արել մասնակցել ապրիլի 24-ին նախանշված Արդարության քայլերթին:

«Asbarez»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները քայլերթով կհասնեն մինչեւ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսություն: