Ռուսաստանը կշարունակի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը` անկախ այն բանից` այդ հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ գործարք կստորագրվի, թե ոչ: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մոսկվան այդպես էլ շարունակում է»,— ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է շարունակել առանց դաշնակիցների:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է ՌԴ-ի հետ վերոնշյալ գործարքի ստորագրումը հետաձգելու մասին:



























