Ես կմասնակցեմ գրեթե բոլոր քարոզչական միջոցառումներին, որոնց հնարավոր կլինի մասնակցել աշխատանքային ժամերից հետո։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀԿ քարոզարշավի մեկնարկից առաջ։
Նրա խոսքով ՀՀԿ անդամներն արդեն հարգանքի տուրք են մատուցել նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին՝ «Եռաբլուր» պանթեոնում։ Ինչ վերաբերում է հետագա քարոզչական միջոցառումներին ու դրանց նախարարի մասնակցությանը,նա նշել է «Գրեթե բոլոր միջոցառումներին, որոնց հնարավոր է մասնակցել աշխատանքից դուրս, ես կմասնակցեմ»։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 13։00-ին «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է ՀՀԿ ընտրական քարոզարշավը։ Հանդիպումը մամուլի համար փակ է անցել։




























