ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախկինի պես իր նախագահական արշավի «բեկորներն է հավաքում», իսկ նախկին օգնականները շարունակում են հանդիպել արտաքին ստրատեգների եւ խորհրդականների հետ՝ գտնելու համար այն պատճառը, որի հետեւանքով «ամեն ինչ այլ կերպ ընթացավ», հայտնում է The Hill-ը:
«Նա ամբողջ ուժով ջանացել է, որ լիակատար հաշվետվություն ստանա այն մասին, թե ինչն այնպես չընթացավ, եւ որտեղ կարող էր սխալվել»,- հայտարարել է Քլինթոնի վաղեմի ընկերներից մեկը:
Քլինթոնի համախոհների կարծիքով՝ ընտրություններում պարտվելուն հաջորդող օրերը Քլինթոնի համար ծանր էին: Բայց նրանք, ովքեր նրա հետ խոսել են, ասում են, որ նա փորձում է առաջ շարժվել:
«Նա հիմա ավելի լավ վիճակում է, քան 2 ամիս առաջ»,- ասել է նրա վստահված անձանցից մեկը, որը վերջին մի քանի շաբաթներին նրա հետ շփվել է:
Պարբերականը հայտնում է, թե առայժմ հայտնի չէ՝ նա կշարունակի աշխատել Քլինթոն հիմնադրամում: Քլինթոնի որոշ համախոհներ նրան առաջարկել են առաջադրվել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում, սակայն նրան մտերիմ աղբյուրների փոխանցմամբ՝ նրան դա չի հետաքրքրում:


























