Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել որպես Միլի Մեջլիսի պատգամավոր հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի լիազորությունները դադարեցնելու մասին, հաղորդում է haqqin.az–ը։
«Կապված Մեհրիբան Ալիեւայի՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակվելու հետ՝ նա ԿԸՀ է դիմել՝ իր պատգամավորական լիազորությունների դադարեցման հարցով», - հայտարարել է ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը։ ԿԸՀ–ն քվեարկության միջոցով որոշում է ընդունել Մեհրիբան Ալիեւայի լիազորությունների դադարեցման մասին՝ որպես Միլի Մեջլիսի պատգամավոր։




























