Մալայզիայի իշխանությունները շղթայել են Կուալա Լումպուրում Հյուսիսային Կորեայի դեսպանատունը՝ աշխատակիցների թիվը պարզելու համար: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Մալայզիայի ՆԳ փոխնախարար Նուր Ջազլան Մոհամեդը:
«Մենք փորձում ենք մեխանիկորեն նույնականացնել դեսպանության բոլոր աշխատակիցներին, որոնք այստեղ են»,- հայտարարել է պաշտոնյան:
Ըստ Gazeta-ի՝ նա նաեւ նշել է, որ հյուսիսկորեական դիվանագիտական առաքելության աշխատակիցները չեն կարող հեռանալ շենքից, մինչեւ իշխանությունները չհաշվեն նրանց եւ չպարզեն, թե որտեղ են գտնվում:


























