Բուքինգհեմյան պալատը ստիպված է բացատրություն տալ մամուլին այն բանից հետո, երբ պարզվեց, որ ընկերությանը, որը կառավարում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II –ի թոռը՝ Փիթեր Ֆիլիփսը, 750 հազար ֆունտ (ավելի քան 900 հազար դոլար) է վճարվել՝ 2016–ի հունիսին թագուհու 90-ամյակի կապակցությամբ բարեգործական ընդունելություն կազմակերպելու համար, հաղորդում է BBC–ն։
Դա մոտ երկու անգամ մեծ է այն գումարից, որը միջոցառման կազմակերպիչները կարողացել են հավաքել բարեգործական նպատակներով։
Patron's Lunch կոչվող ընդունելությունը տեղի է ունեցել բաց երկնքի տակ՝ Լոնդոնի կենտրոնական Մելե փողոցում։ Այնտեղ մոտ 10 հազար մարդ է հյուրընկալվել՝ ավելի քան 600 բարեգործական հիմնադրամներից ու կազմակերպություններից, որոնց ղեկավարը Եղիսաբեթ II–ն է։
Միջոցառման գաղափարը պատկանել է Փիթեր Ֆիլիփսին՝ արքայադուստր Աննայի որդուն, եւ դրա անցկացման պայմանագիրը մրցույթի չի դրվել։




























