ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնեւում մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան  հանդիպմանը:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման առաջին օրը Արման Թաթոյանի հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, ինչպես նաեւ այն նոր իրավական լուծումները, որոնք կոչված են բարձրացնելու Հայաստանում օմբուդսմանի հաստատության ինստիտուցիոնալ ազդեցության մակարդակը: Այդ փոփոխությունները կարեւորվել են միջազգային գործընկերների կողմից: Կարեւորվել են նաեւ այն փոփոխությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատանքին:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում են Արման Թաթոյանի հանդիպումները ՄԱԿ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այլ երկրների օմբուդսմանների ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների հետ: