«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մենք բաց ճակատով մտնելու ենք ժողովրդի մեջ՝ բացատրելու, թե ինչու ենք մտել իշխանության մեջ», հայտարարել Է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«ՉԻ» - Սա, մեղմ ասած, շատ տարօրինակ հայտարարություն է, որովհետեւ սովորաբար ընդունված է դիմացինին բացատրել այն, ինչը նա չգիտի։ Իսկ այս դեպքում բացատրելու բան չկա, բոլորը շատ լավ գիտեն, թե Դաշնակցությունն ինչու է մտել իշխանության մեջ։ Մտել է, որպեսզի պաշտոններ ստանա։ Իսկ եթե ՀՅԴ-ն մտադիր է հակառակը պնդել, ապա դա արդեն բացատրություն չի լինի, այլ արդարացում»: Ընդ որում, բացարձակապես անիմաստ, որովհետեւ որեւէ մեկը դրան չի հավատա: Առաջին անգամը չէ:
Իսկ «բաց ճակատով ժողովրդի մեջ մտնել», ամեն դեպքում, խորհուրդ չենք տա: Պետք է անպայման պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները եւ «կասկաներ» հագնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


























