ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 18 տարածքային մարմինների կողմից 2017թ.-ի հունվարի 23-ից փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել են  7641 փորձաքննություն, որից  հաշմանդամություն է սահմանվել 6284 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 1356 անձ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 1720 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 1345 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 375-ը: Այս դեպքում հաշմանդամ չճանաչված  անձինք, այն հիվանդություն ունեցող անձինք են, ում մոտ դեռեւս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում,  հետեւաբար այս անձինք ունեն առողջապահական համակարգում բուժումներ եւ դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա,   օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն եւ  հետագայում անձը  հաշմանդամություն ձեռք չբերի:

Ըստ հաշմանդամության խմբերի`

I–ին խումբ` 75 անձ

II-րդ խումբ`  293 անձ

III-րդ  խումբ` 846 անձ

«Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է  131 երեխայի:

Վերափորձաքննություն իրականացվել է 5921 անձի, որից հաշմանդամություն է սահմանվել 4939 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 982-ը,  այս դեպքում  բուժման  եւ վերականգնողական միջոցառումների արդյունքում  այդ անձանց մոտ  վերականգնվել են ֆունկցիաների խանգարումները, կենսագործունեությունը չի սահմանափակվել եւ նրանք հաշմանդամ չեն ճանաչվել:  

Վերափորձաքննվածներն ըստ խմբերի`

I–ին խումբ` 70 անձ

II-րդ  խումբ`  860 անձ

III-րդ  խումբ` 3.762 անձ

Հաշմանդամություն ունեցող երեխա կարգավիճակ սահմանվել է  247 երեխայի:

Վերափորձաքննվածներից`

ա) ավելի թեթեւ հաշմանդամության խումբ է սահմանվել 269 անձի, այսինքն՝ այդ անձանց մոտ գրանցվել է ֆունկցիաների խանգարման  եւ կենսագործունեության սահմանափակման վերականգնում (օրինակ՝ հաշմանդամության երկրորդ խմբից՝ երրորդ  խումբ կամ առաջինից՝ երկրորդ խումբ):

բ) հաշմանդամության խմբերի ծանրացումը կազմել է 110, այսինքն, այդ անձանց մոտ գրանցվել է ֆունկցիաների խանգարման վատթարացում եւ կենսագործունեության սահմանափակման խորացում  /երրորդ խմբից՝  երկրորդ կամ երկրորդից՝ առաջին խումբ/: