Նավթարդյունաբերության ոլորտում ներդրումների կրճատումը կարող է անդրադառնալ մատկարարումների ծավալի վրա, ինչը նավթի գների աճի կհանգեցնի: Այս մասին գրում է   Financial Times պարբերականը՝ վկայակոչելով Միջազգային էներգետիկ գործակալությանը (ՄԷԳ):

Փորձագետները չեն կարծում, որ նավթի պահանջարկը մոտ ապագայում կնվազի: Սրա հետ կապված նրանք առաջարկում են մատակարարներին ավելացնել հետախուզման եւ հումքի արդյունահանման ուղղությամբ ներդրումները:

 «2022 թվականին մենք գների կտրուկ աճի ռիսկ ենք կանխատեսում, եթե մեծ թվով նոր նախագծեր չգործարկվեն»,-հայտարարել է ՄԷԳ-ի տնօրեն Ֆաթիհ Բերոլը: