Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն իրեն հասանելիք քվոտայի շրջանակում այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Արգիշտի Դարբինյանի թեկնածությունը։ Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Բաց քվեարկության արդյունքում մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել առաջադրված թեկնածուին։