Լոնդոնում ուսանողական բողոքի ակցիա է տեղի ունեցել: Մի քանի հազար ուսանողներ եւ դասախոսներ Մեծ Բրիտանիայի տարբեր ծայրերից ժամանել են Լոնդոն ու բողոքի ակցիա կազմակերպել կառավարության ծրագրերի դեմ, որը նախատեսում է 2012 թվականից բարձրագույն կրթություն ստանալու նվազագույն գումարը բարձրացնել 3 անգան` տարեկան գրեթե 9 հազար ֆունտ սթերլինգով:

Սկզբում հանրահավաքն անցել է խաղաղ, սակայն ավելի ուշ մի քանի տասնյակ մարդ սկսել է  ոստիկանության ուղղությամբ կրակներ շպրտել եւ ջարդել իշխող հապհանողականների շտաբ բնակարանը: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ոստիկանությունը ներկայումս գտնվում է շենքի ներսում, սակայն բաց հակազդեցություն չկա, թեեւ չի հաջողվում դուրս բերել ցուցարարներին:

 9 մարդ հոսպիտալացվել է: Ոմանց բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում: Լրատվամիջոցների հաղորդմամբ, վիրավորվածների շարքում կա մեկ ոստիկան: Նշենք, որ ոստիկանությունը ձերբակալել է 32 ցուցարարի: